Դեղձի կոմպոտի համար հարկավոր էընտրել առողջ, չջարդված, ոչ շատ հասուն, թարմ դեղձեր։ Պճղովի դեղձ չվերցնել, որովհետև նրանից լավ կոմպոտ չի ստացվում։ Յուրաքանչյուր դեղձի մեջտեղից լայնությամբ դանակով խազել մինչև կորիզին հասնելը։ Ապա երկու կեսերը միմյանց հակառակ ուղղությամբ մեկ-երկու անգամ պտտել ՝ իրարից անջատելու և հետո կորիզը հանելու համար։ Այնուհետև մաքրել կեղևը և մաքրած դեղձերը դարսել ապակե բանկայի մեջ ՝ մինչև բանկայի վզիկը, փոսիկները դեպի բանկայի հատակը։ Ապա վրանց լցնել նախապես պատրաստված շաքարաջուրը, որը որքան տաք լինի, այնքան ավելի լավ (700 գրամ ջրին ՝ 300 գրամ շաքարավազ)։ 

Շաքարաջուրը լցնել այնքան, որ մրգերը ծածկվեն, հետո կափարիչով ծածկել և տեղավորել տաք ջրով լի կաթսայի մեջ, որի ջուրը պետք է լինի բանկայի վզիկից 2-3 սմ ցածր, որպեսզի եռալիս չլցվի կոմպոտի մեջ։ Չմոռանաք կաթսայի հատակին փռել մի լաթի կտոր, որպեսզի ապակյա բանկաները չշփվեն կաթսայի հետ և չպայթեն։

Եթե կոմպոտը կես կլիգրամանոց բանկայի մեջ է պատրաստվում, ապա հարկավոր է եռացնել 10 րոպե, մեկ կիլոգրամանոցը ՝ 18 - 20 և 3 կիլոգրամանոցը ՝ 25 - 3 0 րոպե ՝ հաշված կաթսայի ջրի առաջին եռման րոպեից։

Եռալուց հետո բանակաները պետք է հանել, առանց կափարիչը բարձրացնելու, ձեռքի փակող մեքենայով արագ փակել և գլխիվայր շրջած դնել հարթ տեղ ու որոշ ճամանակ թողնել այդպես։
Դեղձի կոմպոտ կարելի է պատրաստել նաև առանց կորիզը հանելու՝ ամբողջական։ Այս դեպքում պետք է մի քանի րոպե ավել եռացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել