Ադրբեջանի ղեկավարությունն ամեն գնով օգտագործում է թալիշներին սեփական սադրանքների համար։ Բանակում սպանվող երիտասարդների մեծ մասն ազգությամբ թալիշներ են։ Վերջին թարմ դեպքը, երբ ադրբեջանցի զինվորները դաժանաբար սպանեցին թալիշ զինվորին, բողոքի մեծ ալիք է բարձրացրել թալիշների շրջանում։

Ադրբեջանի բանակի ղեկավարությունն օգտագործում է թալիշ ժամկետային զինծառայողներին՝ որպես կենդանի թիրախ, իրենց սադրիչ գործողությունները կատարելու համար։ Առաջնագծում սպանված և հալածված զինվորների մեծ մասը թալիշ են կամ արմատներով կապված են թալիշների հետ։ Թալիշները ջանք չեն խնայում, որպեսզի իրենց երեխաներին ազատեն բանակից կամ գոնե փախցնեն երկրից, քանի որ վստահ չեն, որ ծառայության մեկնելուց հետո իրենց երեխաները հետ կվերադառնան։

Սոցցանցերում սպանված թալիշ զինծառայողի մասին նյութի մեկնաբանություններում մի շարք թալիշ օգտատերեր արդեն կոչ են անում, որպեսզի այս հարցը լուծվի ուժի եղանակով։ Նրանցից շատերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել միմյանց հետ և պայքարել ադրբեջանցիների ստորացումների դեմ։ Մասնավորապես կոչ են անում՝ որևէ վայրում եթե նկատեն, որ որևէ թալիշ ստորացվում է ադրբեջանցու կողմից, ապա պետք է պարզապես հաշվեհարդար տեսնել այդ ադրբեջանցու հետ՝ սպանել նրան, որպեսզի հետագայում մյուսների համար դաս լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել