Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվալ, որ այն տղամարդկանց օրգանիզմում, որոնք իրենց հաղթող են զգում և հասել են զգալի հաջողությունների, առավել մեծ քանակությամբ տեստաստերոն է արտադրվում, քան պակաս հաջողակների մոտ: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Հետազոտության ճշգրտության համար գիտնականները հավաքագրել են 20 տարին չգերազանցող տղամարդկանց: Տղամարդկանցից յուրաքանչյուրի տեստոստերոնի մակարդակը ստուգվել է, տրվել են հարցեր ինքնագնահատականի և հակառակ սեռի հետ կապված հաջողությունների մասին:

Հետազոտությունների վերջում հաստատվել է, որ տեստոստերոնի մակարդակը 14 տոկոսով ավելի բարձր է այն տղամարդկանց մոտ, ովքեր ավելի բարձր ինքնագնահատական ունեն և ավելի հեշտ են շփվում կանանց հետ: Սակայն հետազոտության այս արդյունքն ունի նաև իր հակառակ կողմը: Պարզվել է, որ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են ստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել