Նկարիչ Էնթոնի Չերնիելոն իր ֆիլմում ցույց է տալիս, թե ինչպես է փոքրիկ երեխան աստիճանաբար վերածվում երիտասարդ աղջկա, ապա՝ իմաստուն կնոջ, իսկ վերջում՝ ծեր տատիկի: Ու այդ ամենը՝ մի քանի րոպեում:

Որպեսզի ամբողջությամբ կարողանանք գնահատել այդ զարմանալի տեխնոլոգիան, հոլովակի ձայնային տարբերակը ցանկալի է դիտել մեծ էկրանին:

Ի տարբերություն նման տեսակի նախագծերի՝ այստեղ մենք կենդանի պատկերի մեջ դժվարությամբ ենք նկատում հազիվ տեսանելի փոփոխություններն այնպես, ինչպես դա տեղի է ունենում կյանքում: Ֆիլմը կարծես նկարահանված լինի մեկ կադրով:

Էնթոնին լուսանկարչական սարքով նկարել է մի մեծ ընտանիք՝ տարբեր տարիքի կանանց՝ դեմքի ընդհանուր գծերով: Ապա լուսանկարները մշակվել են ու կենդանացվել մորֆինգի օգնությամբ, իսկ աչքերն ու մազերը մոդելավորվել են 3D տեխնոլոգիայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել