Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այլևս շիկահեր է ու կարճ մազերով: Ոճային փոփոխությունը դերասանուհին արել է «Էլենի օրագիրը» սերիալի երկրորդ եթերաշրջանի համար: BlogNews.am-ի հետ զրույցում Իննան խոստովանեց, որ էքսպերիմենտների սիրահար չէ, ու միշտ չէ, որ համարձակ փոփոխությունների է գնում. «Շատ վախկոտ եմ էքսպերիմենտների հարցում, ինչը կապված է արտաքին տեսքի հետ, ընդ որում՝ ամենադժվարը էքսպերիմենտ անում եմ մազերիս հետ, որովհետև իմ երկար մազերը դեռ 5 տարեկանից իմ առաջնային բնութագրիչն են եղել բակում, քոլեջում, դպրոցում, համալսարանում: Ինձ բոլորը երկար մազերով էին ճանաչում»:

Իննան այսօր արդեն շիկահեր է ու կարճ մազերով, ինչը դեռևս անսովոր է դերասանուհու համար. «Ինչ-որ ուրիշ աղջկա եմ տեսնում հայելու մեջ նայելիս, և նա ինձ դուր է գալիս, բայց, իհարկե, ծանր ապրումներ եմ ունեցել կտրելիս: Աչքերս փակ եմ ապրել այդ պրոցեսը, մինչև հիմա էլ փորձում եմ մազերս շտկել մինչև գոտկատեղ, բայց հասկանում եմ, որ ուսերիցս կտրվեց, ու էլ շարունակություն չկա»:

_H2A9509

«Փոքր-փոքր քայլերով ուզում եմ հասնել խոշոր էքսպերիմենտների: Միշտ հոգուս խորքում ցանկություն եմ պահել ինչ-որ ժամանակ դառնալ շիկահեր՝ «բլանդինկա», բայց միայն մազերով: Միգուցե մի օր այդ կտրուկ փոփոխությանն էլ գնամ»:

Ասում են՝ կնոջը բնութագրող երեք հոգեվիճակ կա՝ դեպրեսիան, երջանկությունը և նոր սանրվածքը: Ամենավտանգավորը վերջինն է. «Եթե կինը փոխում է սանրվածքը, ուրեմն՝ իր կյանում մեծ ու լուրջ փոփոխություն կա: Ես էլ մազերս կտրելիս հասկացա, որ ինչ-որ բան փոխվեց, բայց թե ինչ, երևի ընթացքում կհասկանամ: Բայց պարտադիր մի բան պետք է փոխվի, երբ մազերը կտրում են: Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել»:

_H2A9519

Հաճոյախոսությունների տեղատարափը դեռ չի դադարել. նոր կերպարում Իննան անկրկնելի է, շրջապատում արձագանքները միայն դրական են ու ոգևորող. «Ընտանիքում, իհարկե, առաջին արձագանքները սուր էին, քանի որ վերջին 22 տարիներին ամենաշատը, որ ինձ երկար մազերով տեսել էին, ծնողներս էին: Բայց ընդհանուր առմամբ դրական են արձագանքները, որի համար շատ ուրախ եմ, որովհետև հանրային մարդու համար կարծիքները շատ կարևոր են․ ինչքան էլ փորձես դրանց ուշադրություն չդարձնել, արտաքին ատրիբուտներն ու կերպարային փոփոխություններն անում ես նաև հանրության համար»,- եզրափակեց դերասանուհին:

_H2A9526

_H2A9458

_H2A9500

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել