Շատերը կարող են մտածել, թե հնարավոր չէ ուտել, քաղցած չմնալ ու նիհարել: Իրականում հնարավոր է, և դա միֆ չէ: Իհարկե, խոսքը 10-20 կգ նիհարելու մասին չէ: Եվ ուրեմն` որո՞նք են այդ մթերքները:

Կաթնամթերք՝ կաթնաշոռ, կեֆիր և այլն

Պետք է նկատի ունենալ, որ կաթը պետք է յուղոտ չլինի: Կաթը պարունակում է կալցիտրիոլ: Դա հորմոն է, որը նպաստում է ավելորդ ճարպից ազատվելուն: Շատ լավ է անյուղ կաթնաշոռը, քանի որ այն շատ սպիտակուց է պարունակում, որը ցանկացած դիետայի հիմքն է: Բացի դրանից՝ սպիտակուցը չի կարող վերածվել ենթամաշկային ճարպի, և այդ պատճառով էլ դրա յուրացման համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում:

Կոճապղպեղ

Կոճապղպեղի գլխավոր առավելություններն այն են, որ այն դրականորեն է ազդում մաշկի վիճակի վրա և բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Բայց ամենակարևորն այն է, որ կոճապղպեղը նպաստում է նրան, որ օրգանիզմն ավելի շատ էներգիա ծախսի ու այրի ճարպային բջիջները:

Կաղամբ

Ցանկացած կաղամբ, բացի ծաղկակաղամբից, գերազանց կերպով հարմար է նիհարելու համար: Սա պարզապես կատարյալ մի բան է: Այն ուտելով՝ հնարավոր չէ ավելորդ կիլոգրամներ հավաքել, և այդ պատճառով էլ կարելի է կաղամբ ուտել անսահմանափակ քանակությամբ: Այն շատ բջջանյութ է պարունակում, որի վրա մարսողության ընթացքում բավականին շատ էներգիա է ծախսվում: Բացի դրանից՝ կաղամբը պարունակում է ինդոլ-3 կարբինոլ, որը կանանց մոտ կարգավորում է էստրոգենների փոխանակությունը:

Դարչին

Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն էլ նպաստում է ճարպերի այրմանը: Այնպես որ, հնարավորինս շատ դարչին օգտագործեք:

Թուրինջ

Ոչ բոլորին է հայտնի, որ թուրինջը պարունակում է բավարար քանակությամբ C վիտամին, որը մաշկի համար հակաօքսիդանտի դեր է կատարում, ինչն էլ խոչընդոտում է վաղաժամ ծերացմանը: Բացի դրանից՝ այն նպաստում է արյան մեջ ինսուլինի մակարդակի նվազեցմանը: Թուրինջը պետք է ուտել իր մեջ եղած դառը միջնորմաթաղանթների հետ միասին, քանզի հենց դրանց մեջ է պարունակվում այն, ինչ մեզ պետք է ճարպերն այրելու համար:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը թիամինի բնական խթանիչ է, որը շատ արդյունավետ կերպով պայքարում է ճարպերի դեմ:

Ջուր

Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ մեծ քանակությամբ ջուր օգտագործելով կարելի է հասնել նյութափոխանակության արագացմանը շուրջ 30%-ով:

Պետք է նկատի ունենալ, որ չի կարելի օրական 3-5 լիտրից ավելի ջուր խմել, որ օրգանիզմիդ չվնասես: Կարելի է սառը ջուր խմել: Սա հետաքրքիր փաստ է, քանի որ օրգանիզմն այդ ջուրը պետք է տաքացնի մինչև մարմնի ջերմաստիճան, իսկ դրա համար լրացուցիչ էներգիա է պետք: Սակայն դրա էֆեկտը չնչին է: Պետք չէ անընդհատ չափազանց շատ ջուր խմել: Խմելու համար հարմար է միայն առանց գազի մաքուր ջուրը, ո՛չ հյութ, ո՛չ թեյ, ո՛չ կաթ, միայն սովորական ջուր:

Պղպեղ

Վաղուց հայտնի փաստ է, որ պղպեղը խթանում է նյութափոխանակությունը: Հիշեք այս փաստի մասին:

Միս

Ցանկացած քիչ յուղայնություն պարունակող միս կարելի է ուտել ու չգիրանալ, սակայն ամենահարմարը թռչնամիսն է: Մսի յուրացման համար ևս բավականաչափ էներգիա է ծախսվում: Բացի դրանից՝ մսի մեջ ածխաջրածիններ չկան, իսկ ինչպես արդեն գիտենք, սպիտակուցը ճարպի չի վերածվում:

Սա, իհարկե, մթերքների ողջ ցուցակը չէ, սակայն ամենաարդյունավետներն են:

Ստորև ներկայացնենք նաև այլ մթերքների ցանկ 100 գրամին ընկնող կալորիականության հաշվարկով՝ արտիշոկ – 28, կարմիր կաղամբ – 31, բրոկոլի – 28, դդմիկ – 27, սպիտակագլուխ կաղամբ – 28, գազար – 33, սալաթ լատուկ - 17, կանաչ սոխ – 22, սովորական սոխ – 40, սմբուկ – 24, վարունգ – 15, քաղցր պղպեղ – 25, չիլի կծու պղպեղ – 40, կարմիր բողկ – 20, ճակնդեղ – 34, ծնեբեկ – 20, շաղգամ – 28, հազարաթերթիկ – 14, նեխուր – 10, լոլիկ - 15, կանաչ լոբի – 32, սխտոր – 34, սպանախ – 21 կիլոկալորիա:

Այս մթերքներից ավելորդ կիլոգրամներ հավաքել գրեթե հնարավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել