Կանացի գեղեցկությունը բավականին վերացական հասկացություն կարելի է համարել՝ հաշվի առնելով այն բոլոր սկզբունքներն ու կանոնները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում գործել են տարեբր ազգությունների ներկայացուցիչների մոտ : Մի բանը, որը գեղեցկության ցուցանիշ է համարվել մի ազգի համար, մյուսի համար հակառակ իմաստն է ունեցել :

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսում գեղեցկության էտալոն էին համարվում արտահայտիչ դիմագծեր ու ձիգ կազմվածք ունեցող կանայք : Գեղեցիկ էին համարվում մեծ շուրթերն ու կանաչ, նշաձև աչքերը : Որպեսզի բիբերը առավել մեծ երևային, եգիպտուհիները աչքերի մեջ հատուկ հյութ էին կաթացնում, որը ստանում էին «երազային ընդարմացում» կոչվող բույսից : Աչքերի եզրերը և եղունգները ներկելու համար կանաչ ներկ էին օգտագործում :

Հին Չինաստան

Չինացիների համար կանանց գեղեցկության գլխավոր էտալոնը թոքրիկ ոտնաթաթերն էին : Դա ունենալու համար կանանց ոտնաթաթերը մանկուց վիրակապով ձիգ փաթաթում էին, որպեսզի դրանց աճը դադարի : Կանայք, որոնք ոտքերի միջին կամ մեծ չափս ունեին, ոչ մի հնարավորություն չունեին ամուսնանալու : Տղամարդիկ նաև սիրում էին երրկար, փարթամ մազեր ունեցող կանանց :

Հին Հունաստան

Հույների մոտ զարգացած էր մարմինը մարզելու ավանդույթը, այդ պատճառով կանանց մարմնի խիստ ստանդարտներ գոյություն ունեին : Կատարյալ գեղեցկության տեր էր համրավում Աֆրոդիտեն : Գեղեցիկ էին մեծ աչքերը, ուղիղ քիթը : Ինչ վերաբերում է մարմնի չափերին՝ կրծքի իդեալական չափը 86 սմ-ն էր, կոնքերինը՝ 93, իրանը՝ 69, իսկ հասակը՝ 164 սմ :

Հին Հռոմ

Հին հռոմեացիները նախընտրում էին խարտյաշ վարսերով ու բաց մաշկով կանանց : Այս չափանիշներին համապատասխաննելու համար կանայք երկար էին մնում արևի ճառագայթների տակ, որպեսի մազերի գույնը բացանա, ինչպես նաև մերսում էին դրանք այծի կաթով :

Եվրոպա

Վերածննդի դարաշրջանը արտաքին տեսիք իր կանոններն էր թելադրում կանանց : Նախընտրելի էր դեմքի դժգունությունը, լայն ուսերն ու լայն ճակատը : Այս ցուցանիշներին քչերն էին համապատասխանում, այդ իսկ պատճառով կանայք խորամանկության էին գնում. ճակատի լայնությունը ցուցադրելու համար սափրում էին առաջնային հատվածի մազերը, ինչպես նաև բարակեցնում էին հոնքերը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել