168.am-ը գրում է.

Արտերկրյա կարճատեւ այցից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձել է Հայաստան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Պետրոսյանը նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը այժմ գտնվում է Ստեփանակերտում, ուր մեկնել է՝ տեսակցելու մորը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել