Tert.am-ը գրում է.

Իրաքի իշխանությունները դադարեցրել են Իրանի ֆինանսական հաստատությունների հետ բանկային փոխանցումները՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al-Mada պարբերականին:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրաքի կենտրոնական բանկ է ուղղել նամակ, որում պարտավորեցրել է իրաքյան բանկերին «դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության բանկերի հետ բոլոր գործարքները»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները և «սև ցուցակում» ներառել»:

Ինչպես նշել է Իրաքի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մազհար Մուհամեդը, բացի բանկային սեկտորից, հակաիրանական պատժամիջոցներն անդրադարձել են նաև էներգետիկայի վրա:

«Իրաքի կառավարությունն անցել է Իրանին այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների ֆոնին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը մոտ ժամանակներս ձևավորելու է և Պարսից ծոցի երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա և Քուվեյթ է ուղարկելու պատվիրակություններ՝ էլեկտրաէներգիայի պահանջների փոխհատուցման ուղղությամբ ջանքերի շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել