Panorama.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական և Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկությամբ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների առնչությամբ Էդուարդ Շարմազանովը կարևորել է դրանց զարգացումն ու խորացումը՝ նշելով, որ Հայաստանն արդեն խորհրդարանական պետություն է և գերմանական փորձն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի կառավարման գործում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել