Panorama.am-ը գրում է.

«Հայաստանը դարձել է Կովկասի զբոսաշրջային ամենահետաքրքրիր ուղղություններից մեկը: Այստեղ գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլև Իրանից, ԱՄԷ-ից ու նույնիսկ Ֆիլիպիններից»,-գրում է ռուսական «Аргументы и Факты» պարբերականը:

Ըստ աղբյուրի,  հիմա Երևանում հանգստանում են հարյուր հազարավոր մարդիկ և այնտեղ թողնում են մեծ գումարներ: Հոդվածի հեղինակները տարակուսում են՝ ինչո՞ւ Ռուսաստանը, որը և ծով, և լեռնային առողջարաններ, և տեսարժան վայրեր ունի, չի կարողանում տուրիզմից գումար ստանալ, ինչպես օրինակ Հայաստանը:

Հաշվի առնելով, որ Ռուսաստան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան մեկ ու կես մլն հյուր է եկել, պարբերականը հարց է տալիս, կարո՞ղ է Ռուսաստանը զբոսաշրջիկների շրջանում արագ հայտնի դառնալ, ինչպես  Հայաստանի դեպքում է:

«Երևանում՝ Հանրապետության հրապարակի շուրջ տասնյակ մեքենաներ են կանգնած, որոնց վրա փակցված են Հայաստանի տեսարժան վայրերը: Վարորդներն առաջարկում են տանել Տաթևի համալիր, Սևանա լիճ, Դիլջան ու Գյումրի քաղաքներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել