Aysor.am-ը գրում է.

Տեղի է ունեցել  Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են  խորհրդի 24 անդամից 14-ը։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել