Life.tert.am-ը գրում է.

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը:  Tert.am Life «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ  ներկայացնում ենք դերասանուհի Էվա Խաչատրյանին:

Էվային շատերն ընկալում են որպես ինքնավստահ և ուժեղ մարդու, սակայն դերասանուհին անկեղծանում է, որ շատ հաճախ է հայտնվում դեպրեսիայի մեջ: Ասում՝ կարողանում է ինքնուրույն և որոշ ժամանակ անց դուրս գալ այդ հոգեվիճակից: Դերասանուհին կյանքում շարժվում է «լինել անկոտրուն» կարգախոսով և առաջիկայում պատարստվում է մարմնին դաջվածք անել հենց այդ գրությամբ:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Շտապողականությունը, ներողամտությունն ու հիշաչար չլինելը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Կարծում եմ՝ հենց շտապողականությունը: Կուզեի ավելի շատ կշռադատել ինչ-որ քայլ անելուց առաջ: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ յոթ չափիր , մեկ կտրիր: Շտապողականությունս դրսևորվում է ամեն տեղ, բացի մասնագիտական գործունեությանս տիրույթից: Հավանաբար, միայն դա կփոխեի, մնացած ամեն ինչից շատ գոհ եմ :):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել