ԱՄՆ Նյու Յորք նահանգի բնակչուհի Մերի Ուիլսոնը վիճակախաղի տոմսում նշել է երազում տեսած թվերը և մեկ միլիոն դոլար շահել։ Այս մասին հաղորդում է UPL-ն։

Տարիներ առաջ կինն այդ թվերը երազում է տեսել։ Նա հավատում էր, որ դրանք իրեն հաջողություն կբերեն և միշտ դրանք է նշել վիճակախաղի մասնակցելիս։ Այս անգամ 6 թվից 5-ը համընկել է, և նա շահել է երկրորդ մրցանակը։

Ուիլսոնը Նյու Յորք է ժամանել ամուսնու և ընտանիքին ծանոթ զույգի հետ։ «Մենք բոլորս վիճակախաղի տոմսեր ենք գնում և պայմանավորվել ենք, որ կկիսենք շահումը»,-բացատրել է նա։

Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել գումարի մեկ քառորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել