Իսպանիայի Ռովիրայի համալսարանի բժիշկ Սալաս–Ուետոսը հետազոտություն է հրապարակել՝ տղամարդկանց սերմնահեղուկի քանակի և որակի վրա ընկույզի կանոնավոր օգտագործման ազդեցության վերաբերյալ։

14 շաբաթ տևած հետազոտությանը 18-35 տարեկան 119 առողջ տղամարդ է մասնակցել։

Որոշ մասնակիցների առաջարկվել է 60 գրամ նուշի, պնդուկի և հունական ընկույզի խառնուրդ ավելացնել իրենց օրական սնունդին, այն դեպքում, երբ մյուսներին խնրել են շարունակել սնվել ինչպես միշտ։

Հետազոտողները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր ընկույզ էին ավելացրել ուտելիքին՝ սերմնահեղուկի քանակությունը աճել է 16%-ով, սպերմատոզոիդների կենսունակությունը՝ 4%-ով, իսկ նրանց շարժունակությունը՝ 6%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել