Panorama.am-ը գրում է.

Եմենի Դահիան քաղաքում երեխաներով ավտոբուսն ընկել է ավիահարվածի տակ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զոհվել է առնվազն 20 մարդ։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, հարվածի տակ է հայտնվել քաղաքի շուկան, մի քանի տասնյակ սպանված ու վիրավոր կա։

Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են 39 զոհի և 51 տուժածի մասին, որոնց մեծ մասը երեխաներ են։ Թե ով է հասցրել հարվածը, չի ճշտվում, սակայն պատասխանատվությունը դնում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել