Panorama.am-ը գրում է.

Արմեն Գևորգյանին «Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել: Այս  մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

««Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել։ Անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է։ Քրեական դատավարության օրենսգրքով թվարկված ապացույցների ցանկից դուրս որևէ այլ փաստական տվյալ չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Այսինքն՝ եթե անձին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռք բերված ապացույցներ»,- նշեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ չի կարող մանրամասնել, թե ինչ ապացույցների մասին է  խոսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել