Panorama.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նոր մանրամասներ ՀՀ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կատարված խուզարկությունից, որի արդյունքում  հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Հարցին, թե այդ զենքերն ինչ կապ ունեն Մարտի 1-ի հետ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։

«Բայց դա վարկած է, որը պետք է ստուգվի»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ արդյոք այդ զենքերով կրակել են ցուցարարների ուղղությամբ, Արթուր Վանեցյանը նշեց, որ արդյունքները կպարզվեն համապատասխան փորձաքննությունից հետո:

«Նախնական օպերատիվ տվյալներով, նման վարկած կա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի՞ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հնչած կրակոցների հետ կամ հրաման է արձակել կրակվել ցուցարարների ուղղությամբ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքներ այս պահին չեմ կարող ձեզ ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերին։ Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել