Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ անգամ Կլիմայի փարիզյան համաձայնագրի պայմաններին հետևելու դեպքում Երկրի ջերմաստիճանը 4-5 աստիճանով բարձր կլինի՝ ի տարբերություն նախաինդուստրիալ շրջանի։ Գիտնականների կարծիքով՝ բարձր է հավանականությունը, որը Երկիրը ցանկացած պարագայում «ջերմոցի» կվերածվի և շատ շրջաններ անբնակելի կլինեն, հաղորդում է EurekAlert!-ը։

Նշվում է, որ դա տեղի կունենա անգամ այն դեպքում, եթե ջերմոցային գազերի արտանետումները դադարեցվեն։ Պատճառը հավերժական սառույցների հալչելն է, օվկիանոսի հատակից մեթանի բարձրացումը, ցամաքի և օվկիանոսի կլանած ածխաջրածնի նվազեցումը, մանրէածին շնչառության պարբերականության աճը, Ամազոն գետի ավազանում անտառային զանգվածների կրճատումը և այլն։

Իսկ մթնոլորտում ջերմոցային գազերի խտացման հետևանքով արագ շղթայական արձագանք տեղի կունենա, որի հետ մարդկությունը ոչինչ անել չի կարողանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել