Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսում հաղորդավար, երգիչ Հակոբ Հակոբյանի երեք ֆավորիտ կանանց: Հրաչուհի Ութմազյան, Արփի Գաբրիելյան եւ Ադրիանա Գալստյան՝ նրանք Հակոբի համար ոչ միայն գեղեցիկ, այլեւ խելացի կանայք են: Ընդ որում՝ Հակոբը երկար մտորումների արդյունքում նշեց այս երեք կանանց՝ հավելելով, որ իր ֆավորիտ կանայք ավելի շատ են:

Ստորեւ ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի մեկնաբանությունները Հարչուհու, Արփիի եւ Ադրիանայի մասին:

«Հրաչուհի Ութմազյան՝ նա իմ լավ ընկերն է, բայց դրա համար չէ, որ առաջինը հենց նրա անունն եմ տալիս: Իմ տարածքում Հրաչուկը միշտ առանձնանում է իր իմացությամբ, խելոքությամբ ու խելացիությամբ, խոսքով եւ ապրելակերպով: Նա ճիշտ մարդ է, ինչը ինձ շատ է դուր գալիս: Ես շատ եմ գնահատում, երբ կինը, բացի թույլ էակ լինելուց, ունի նաեւ իր սկզբունքները, համոզմունքները ու դժվար է կոտրվում: Նրա այդ տեսակը երեւի գալիս է նաեւ ընտանիքից, որովհետեւ իրենց ընտանիքի ներսում մթնոլորտը առանձնահատուկ է: Առհասարակ՝ նրա ընտանիքից յուրաքանչյուրը ուրիշ տեսակ մարդիկ են եւ Հրաչուհին էլ պետք է բացառություն չլիներ: Հրաչուհին նաեւ շատ գեղեցիկ աղջիկ է, նրա ոչ հայկական արտաքինը, յուրահատուկ դիմագծերը՝ փոքրիկ քիթ, հաստ շուրթեր եւ ամենակարեւորը՝ այդ ամենը բնությունից տրված, նրան դարձնում են շատ գրավիչ»,- նշեց Հակոբը:

Հաղորդավար-երգչի հաջորդ ֆավորիտ կինը Արփի Գաբրիելյանն է, ում հետ արդեն տասը տարի է, ինչ մտերիմ է:

«Արփի Գաբրիելյանին առաջին հերթին կառանձնացնեմ՝ որպես ընկեր. Նա ընկերության, հասարակության, հանության, նաեւ վստահ եմ ընտանիքի բոլոր անդամների հանդեպ շատ ճիշտ է վարվում: Այս աղջիկն ինձ համար առանձնանում է իր շփման ունակությամբ, նա շատ լավ գիտի՝ ում հետ, ինչպես շփվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել