Panorama.am-ը գրում է.

Yerevan.Today-ի տաղավարում հյուրընկալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ աղբյուրի, ծավալուն հարցազրույցում անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույցից մի հատված:

Հարց -  Առաջին հարցազրույցից հետո՝ Հանրային հեռուստաընկերության, փաստաբանները միաբերան նշեցին, որ ՀՔԾ պետը ճնշում է գործադրում դատարանների վրա` հայտարարելով, թե անհրաժեշտ է համարում Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման պահպանումը: Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ ոչ միայն ճնշում չի գործադրել, քանի որ ինքը չի նշանակում դատավորին, ուրեմն դատավորը կաշկանդված չէ, այլև երկու անգամ հաստատեց, որ այո, նա պետք է մնա կալանքի տակ:

Պարոն Ալումյան, դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:

Պատասխան- Ես անձամբ համարում եմ, ՀՔԾ պետի ցանկացած արտահայտություն ունի բավականին լուրջ կշիռ, այդ հարցազրույցն ունի շատ մեծ լսարան, բնական է, և այդ լսարանի զգալի մասը պատրաստ է ընդունել որպես կայացած փաստ այն ինչ ասում է ՀՔԾ պետը: Այսինքն, քննադատաբար չեն վերաբերում նրա յուրաքանչյուր ասածին, այլ ընդունում են որպես վերջնական ճշմարտություն:

Հարց - Իսկ գուցե նա է՞լ է ներկայացնում որպես վերջնական ճշմարտություն:

Պատասխան - Սա հարցի մյուս կողմն է: Այսինքն, լսարանն այդպես է ընկալում ՀՔԾ պետի ասածը: Եթե դա այդպես է, ՀՔԾ պետը պետք է առանձնահատուկ նրբանկատություն դրսևորի երբ որ խոսում է այս աստիճանի նուրբ թեմաների մասին: Մասնավորապես, ինքը երբեք այսպիսի հարցազրույցներում չպիտի անի այնպիսի հայտարարություններ, որ որևիցե մեղադրյալի մեղքն արդեն հաստատված է: Ինքը խոսում է ՀՀ անունից՝ որպես պաշտոնատար անձ, քննություն իրականացնող մարմնի ղեկավարն է, և ինքը պիտի շատ զգույշ արտահայտություններով ասի այն, ինչ փորձում է ասել: Ինքը պիտի ոչ թե կիրառի այսպիսի արտահայտություններ` պարոն Քոչարյանը արել է այս կամ այն, ինքը պիտի ասի, որ մենք մեղադրում ենք պարոն Քոչարյանին, որ նա կատարել է այս կամ այն, կամ մենք գտնում ենք, որ հիմքեր կան կամ կային պարոն Քոչարյանին կալանավորելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել