«Ժողովուրդ» թերթը խմբագրականում դրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություեներն այլևս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ՝ անուղղակի քննադատելով իշխանություններին:

Եթե հիշում եք, ՀՅԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության և անկողմնակալ քննության տպավորություն:

Եվ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատության» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս:

«Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ,- ասել է նա և հավելել,-ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում ինչ անի դատավորը: Դա անընդունելի է և նոնսենս է»:

ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել վոխվարչապետի խոսքերին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել