Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը «Տաքսի» հայտնի ֆիլմաշարում, ծեծի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնի բարերից մեկում։

Ինչպես հաղորդել են ՌԲԿ–ի աղբյուրները, Նասերին գտնվել է բարում իր եղբոր՝ Լարբիի հետ։ Նրանք կոնֆլիկտ են ունեցել մեկ այլ մարդու հետ, ինչից հետո հարվածել են դերասանի դեմքին։ Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում նրա մոտ ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք»։ Բուժզննումից հետո դերասանը հեռացել է հիվանդանոցից։

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել