«Միացյալ Նահանգներին վստահել չի կարելի»,– հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։

«Իրանը հավատում է դիվանագիտությանը, բայց վստահել Վաշինգտոնին չի կարելի»,– իրանցի առաջնորդի խոսքերն է մեջ բերում Sky News Arabia հեռուստաալիքը։

Ռոհանին հիշեցրել է, որ հենց Դոնալդ Թրամփն առաջինն է «մեջքով շրջվել բանակցային գործընթացին»։ «Դրանից հետո Վաշինգտոնը պետք է ապացուցի բանակցություն սկսելու և վարելու իր ցանկությունը»,– ընդգծել է Իրանի նախագահը։

Օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահը հրաման է ստորագրել Իրանի նկատմամբ պատժամիջոցների փուլային վերականգնման վերաբերյալ։ Առաջին փուլը սկսվելու է օգոստոսի 7-ին, երկրորդը՝ նոյեմբերի 5–ին։ Այսպիսով՝ սահմանափակումները կշոշափեն Իրանի հետ ոսկու և այլ մետաղների առևտուրը, իրանական ազգային արժույթով արվող օպերացիաները և երկրի պետական պարտքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել