Facebook ամերիկյան սոցկայքը մեկ տարի շարունակ ամերիկյան խոշոր բանկերի հետ օգտատերերի բանկային հաշիվների մասին տվյալներ ներկայացնելու հետ կապված բանակցություններ է վարել։ Դրա նպատակը նոր հավելվածի զարգացումն է։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։

Նշվում է, որ սոցկայքը ծրագրում էր օգտատերերին ապրանքներ և ծառայություններ գնելու ու վաճառելու հնարավորություն ընձեռել։

«Վերջին տարվա ընթացքում JPMorgan Chase & Co-ի, Wells Fargo & Co-ի, Citigroup Inc-ի և U.S․ Bancorp-ի հետ քննարկվել են այդ բանկերի հաճախորդների համար հնարավոր գործառույթները, որոնք Facebook-ը կարող է առաջարկել Facebook Messenger-ի բազայի հիման վրա»,- ասել են աղբյուրները։

Գործառույթը կարող էր օգտատերերին իրենց հաշվեհամարի հաշիվը ցույց տալ և նախազգուշացներ կողոպուտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել