Բոլորն էլ գիտեն պնդման մասին, որ խեցին ականջին մոտեցնելիս կարելի է լսել ծովի ձայնը։

«Ականջին հպված դատարկ խեցու ձայնը ձևավորվում է շրջակա միջավայրի արձագանքների շնորհիվ»,-երևույթը բացատրել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հերաթ Վերմեյջը։ Եվ դա միայն խեցիների հետ տեղի չի ունենում։ Նման ձայն կարելի է լսել դատարկ բաժակից կամ շշից։

«Երբ շրջակա աղմուկն անդրադարձ է կատարում խեցու կոշտ մակերևույթին, որոշ հաճախականություններ ուժգնանում են։ Կարևոր չէ՝ ականջին մոտ դուք խեցի եք պահում, թե դատարկ շիշ, որն օվկիանոսի հետ ոչ մի կապ չունի, դուք կլսեք ծովի ձայնը «ռեզոնանս» կոչվող ֆենոմենի արդյունքում»,-ասել է ամերիկացի պրոֆեսոր Շրութի Դեշպանդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել