Life.tert.am-ը գրում է.

Օգոստոսի 4-ին դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանի կնոջ՝ դերասանուհի Լիլիթ Տիտոյանի տարեդարձն էր, ինչի առթիվ Սուրենը  գեղեցիկ երեկո է կազմակերպել կնոջ համար:

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ինչպես խափանված անակնկալի, այնպես էլ ընտանեկան կյանքի ու նախանշված ամառային հանգստի մասին:

Դերասանը նշեց, որ կնոջ ծննդյան առթիվ ի սկզբանե մտածված անակնկալը անձրևոտ եղանակի պատճառով իրագործել չի հաջողվել: Նա ծրագրել էր բացօթյա, ռոմանտիկ ընթրիք կազմակերպել:

«Քանի որ եղանակային պայմանները խանգարեցին, Լիլիթի ծնունդը նշեցինք ռեստորանային համալիրներից մեկում: Ի սկզբանե  մտադրված էի ռոմանտիկ երեկո նվիրել նրան: Այնտեղ արդեն մեզ միացան մեր մտերիմ ընկերները՝ Անի Լուպեն ու Սենոն։ Շատ ավելի լավ ժամանակ անցկացրինք: Հաջորդ օրը շարունակեցինք նշել ծնունդը բարեկամական շրջապատով»,- պատմեց Սուրենը:

Նա նշեց, որ կնոջը ծաղիկներ և գեղեցիկ աքսեսուար է նվիրել, երեխաներն էլ իրենց հերթին յուրատեսակ նվեր են մատուցել մայրիկին՝ շնորհավորական բացիկի տեսքով: Սուրենի խոսքով, Լիլիթը շուտով կրկին կլինի էկրաններին և կշարունակի իր դերասանական գործունեությունը, սակայն առայժմ պարզ չէ, թե որ նախագծում հեռուստադիտողները կտեսնեն նրան: Նա նշեց, որ այս փուլում այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել