Shantnews.am-ը գրում է.

«Եթե նախկինում մի մեքենան բաց էր թողնվում 5 ժամում, ապա այս օրերին այդ գործընթացը ձգվում է մինչև 12-13 ժամ»,- անդրադառնալով Վերին Լարսում առաջացած կուտակումներին՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Փոխնախարարի խոսքերով՝  կուտակումները պայմանավորված են տուրիստական հոսքերով։ 25-30%-ն են Հայաստանի քաղքաքացիներ, մնացած բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք մեկնում են Վրաստան հանգստանալու նպատակով: Արմեն Փամբուխչյանը նշում է նաև, որ սկզբում ռուսական կողմում էր հերթը, հիմա նաև վրացական կողմում է հերթ գոյացել:

«Պատճառը հետևյալն է. որպեսզի թողունակությունն ավելացնի, ռուսական կողմը ենթաանցակետերի քանակն է ավելացրել: Ավելացրել է միայն բացթողումը՝ ընդունումը պակասեցնելու հաշվին, այդ պատճառով վրացական կողմում նույնպես հերթեր են գոյացել»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել