Armenpress.am-ը գրում է.

ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակցությունների հաջորդ փուլը հանրակցության կազմից նրա դուրս գալու (Brexit) շուրջ օգոստոսի 16-17-ին կկայանա Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:

«Մենք գիշեր ու զօր աշխատում ենք Brexit-ի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար,-հայտարարել Է նա:-Հաջորդ փուլը կկայանա օգոստոսի 16-17-ին: Այն տեղի կունենա փորձագետների մակարդակով, սակայն դրանից անմիջապես հետո բանակցություններ կանցկացվեն քաղաքական մակարդակով»: Brexit-ի շուրջ բանակցությունների հանգուցային խնդիրն այժմ մնում Է սահմանային ռեժիմի հարցը ԵՄ-ն լքող Միացյալ Թագավորության կազմում Հյուսիսային Իռլանդիայի եւ հանրակցության մեջ մնացող Իռլանդիայի միջեւ: ԵՄ-ի ներկայացուցիչները նշում են, որ համաձայնագրի տեքստը պետք Է համաձայնեցված լինի արդեն հոկտեմբերին, որպեսզի բոլոր կողմերը հասցնեն այն վավերացնել մինչեւ Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրը՝ 2019 թվականի մարտի 29-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել