Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսում դերասանուհի Էլեն Ասատրյանի երեք ֆավորիտ տղամարդկանց: Հրաչյա Հարությունյան, Միքայել Արամյան և Հայկո՝ նրանք Էլենի համար առանձնանում են իրենց տաղանդով, հմայքով, իսկ Հ. Հարությունյանն ու Հայկոն՝  նաև իրենց ընտանիքով:

Ստորև ներկայացնում ենք Էլեն Ասատրյանի մեկնաբանությունները՝ իր ֆավորիտ տղամարդկանց մասին:

«Հրաչյա Հարությունյանն ինձ համար բացի հաջողակ մարդ լինելուց, նաև հրաշալի ընտանիքի տղամարդ է: Շատ գովելի է, որ նա այդքան հայտնի ու հանրության  կողմից սիրված լինելով՝ նաև օրինակելի հայր ու ամուսին է: Ես էսթետիկ հաճույք եմ ստանում նրանց ընտանիքին կողքից նայելիս: Թեև գիտակցում եմ, որ չկան իդեալական մարդիկ և իդեալական հարաբերություններ, բայց նա ինձ համար իդեալական տղամարդ է, քանի որ մեր օրերում քիչ են լավ ամուսիններն ու լավ հայրերը: Մեծ սիրով կցանկանայի որպես դերասանուհի որևէ տեսարան խաղալ Հ. Հարությունյանի հետ: Ինչ վերաբերվում է նրա ոճին, վստահ կարող եմ ասել, որ այն, ինչ նա անում է թե հագուստի, թե աքսեսուարների իմաստով, ուղղակի շլացնող է»,- նշեց Էլենը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ մեծ հաճույքով  կցանկանար Հրաչյա Հարությունյանի հետ հայտնվել նույն նկարահանման հրապարակում:

«Միքայել Արամյանը ևս իմ ֆավորիտ տղամարդկանց շարքում է: Արտաքնապես նա շատ մոտ է իմ պատկերացումների տղամարդուն: Ինձ շատ է դուր գալիս այն, որ արտերկրում հաջողությունների հասնելով՝ նա չի մոռացել, որ հայ է և երբեմն-երբեմն վերադառնում է Հայաստան, անգամ, եթե չեմ սխալվում, պատրաստվում է նկարահանվել նաև հայկական ֆիլմերում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել