Ցուլ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն խափանի ձեր ծրագրերը, հուսախաբ չեն անի: Եթե Ցուլերը որևէ կերպ ցավեցրել են ձեզ կամ անհարմար դրության մեջ դրել, նրանք իրենց շատ վատ կզգան, ամեն կերպ կփորձեն քավել մեղքերը, քանի որ չափազանց նվիրված են ընկերներին: Նրանք մշտապես ձեր կողքին կլինեն ոչ թե պարտավորվածության պատճառով, այլ որովհետև իսկապես հոգ են տանում մտերիմների մասին:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, խորը զգացմունքներ ունեն, յուրահատուկ աշխարհայացք: Նրանք գիտեն՝ որքան անտանելի է, երբ որևէ մեկը ձեզ ցավ է պատճառում, ինչը նշանակում է, որ նրանք չեն ցանկանում մյուսներին նման փորձության ենթարկել: Խեցգետինները կարեկցող են, գիտակցում են անհարգալից վերաբերմունքի հետևանքները: Կապված են մտերիմների և ընկերների հետ, անում են հնարավոր ամեն բան նրանց չկորցնելու համար:

Կույս: Երբեք չեն հիասթափեցնի ձեզ: Պատրաստ են աջակցել, օգնության ձեռք մեկնել՝ անկախ որևէ հանգամանքից: Կարող եք վստահ լինել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն անցնի ձեր վրայով, ձեզ միայնակ չեն թողնի, անտարբեր չեն մնա ձեր խնդիրների նկատմամբ, կմտածեն լուծման բազմաթիվ տարբերակներ: Կույսերի հոգատարությունն ու նվիրվածությունն անշահախնդիր են, նրանք փոխարենը ոչինչ չեն ակնկալում:

Կարիճ: Իհարկե, կարող են խնդիրների պատճառ դառնալ, սակայն եթե ընկերական հարաբերություններ ունեք նրա հետ, և օգնության կարիք է առաջանում, նա պատրաստ է օգնել ձեզ իր ողջ կամակորությամբ և համառությամբ: Հակված են երկարաժամկետ ընկերական հարաբերություններ կառուցելու, տանել չեն կարողանում խաբեությունն ու դավաճանությունը:

Ձկներ: Ուրախությամբ ձեզ կտան իրենց վերջին վերնաշապիկը: Սիրում են առատաձեռն լինել մտերիմների հանդեպ: Այս հատկությունների շնորհիվ հիանալի ընկերներ են դառնում, երբեք երես չեն թեքի ձեզնից, երբ օգնության և աջակցության կարիք լինի: Բաց են շփման համար, բարյացկամ են, ցանկանում են լիովին վստահել նրանց, ում հետ ընկերական հարաբերություններ ունեն: Ձկներին կարող եք զանգահարել նույնիսկ գիշերային ժամերին, նրանք կվազեն օգնության առանց ավելորդ հարցեր տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել