Tert.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական  ուսումնական կենտրոնի կողմից մշակված «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական  անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային  ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանց»-ի ծրագրի  բացումը: Ծրագրի գործունեությունը ղեկավարվելու է հայաստանյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Բժշկակենսաբանական ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչ Սեներիկ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  այս ծրագրով թե՛ հայ, թե՛ օտարերկրացի երիտասարդների համար ստեղծված է բացառիկ հնարավորություն՝ ստանալու միջազգային ժամանակակից պահանջներին համապատասխան  հետբուհական կրթություն: Ծրագրին միացել են 10 –-ից ավել երկրներ, դրանց թվում՝ ԱՄՆ, Անգլիա, Հնդկաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա, Եգիպտոս:

«Այսօր  բոլոր զարգացող երկրներում համար առաջին խնդիրը կենսատեխնոլոգիան և միջավայրի անվտանգության հարցերն են, դրա համար որպես բանալի հանդիսանում է կենսաֆիզիկայի գիտությունը:

Այսօր զարգացած երկրների գիտական պոտենցիալը չի հերիքում, որ ժամանակակից մասնագետներ  պատրաստեն, դրա համար հարկավոր է ինտեգրացվել զարգացող և զարգացած երկրների հետ, կազմակերպել նման միջազգային մակարդակի ասպիրանտուրա Կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և միջավայրի առողջապահական  անվտանգության գծով: Սկզբից 5 երկրներ են, որ պետք է ստորագրեն: Դա նախատեսում է և՛ գիտական, և՛ ուսումնական ներուժի ինտեգրացում. դրանով վերջ կդրվի այն կոռուպցիային, որը առկա է հայաստանյան ասպիրանտուրայի համակարգում: Գիտեք՝ շատերը ինչի համար են ասպիրանտուրա ընդունվում»,-շեշտեց պրոֆեսոր Սեներիկ Հայրապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել