Tert.am-ը գրում է.

Քըրք Քըրքորյանի՝ Գյումրու Աբովյան ճեմափողոցում վերջերս բացված արձանի հարևանությամբ տեղի է ունեցել ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելլեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:

«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018թ. հունվարի 23-ին: 

Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել