168.am-ը գրում է.

Մոսկվայում անհայտ անձը հարվածել է տղամարդուն ու գողացել նրա ուսապարկը, որում 3.2 միլիոն ռուբլի է եղել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին տեղեկացրել են Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Դեպքը պատահել է օգոստոսի 3-ի երեկոյան Չերտանովոյի Ցենտրալնոյե շրջանում: Հանցագործը մի քանի անգամ հարվածել է 25-ամյա տղամարդու դեմքին, որից հետո նրանից խլել ուսապարկն ու թաքնվել: Իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում տեղի ունեցածի փաստով:

Ավելի վաղ Մոսկվայում անհայտ անձինք փողոցում թալանել էին մեկ այլ տղամարդու՝ նրանից գողանալով 60 միլիոն ռուբլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել