Armlur.am-ը գրում է.

Երեկ պարզ դարձավ, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքով՝ սա ծանր հանցանք է պատիժը ՝ մինչև 6 տարի ազատազրկում։ Սասուն Խաչատրյանը «Օրակարգից դուրս»-ի եթերում ասաց՝ Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում է եղել, որ ինքը կայացնի Սերժ Սարգսյանին օգտին որոշում:  ArmLur.am-ը ներկայացնում է Վիկիլիքսի այդ հոդվածը:

Մասնավորապես, Wikileaks կայքը գաղտնազերծել էր Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի  զրույցի մասին: Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:

Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտին 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաեւ իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» եւ ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետեւանքներ»: Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին եւ կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որեւէ հույս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել