NASA-ն հրապարակել է Apollon-11-ի ձայնագրությունները, որով ամերիկացի տիեզերագնացները վայրէջք են կատարել Լուսնի վրա։ Նյութին կցված են նաև տողատակերը, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչ են խոսում Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդիկ։

NASA-ի մասնագետները՝ Տեխասի համալսարանի հետ համագործակցությամբ, ընդհանուր առմամբ 170 մագնիտոֆոնային ժապավեն են հրապարակել, որոնք ֆիքսել են առաքելության անդամների միջև կապը։ Ձայնագրություններում հիմնականում լռություն է և Նիլ Արմսթրոնգի, Էդվին Օլդրինի, Մայքլ Քոլինսի խոսակցությունները։

Լսելի է նաև Նիլ Արմսթրոնգի լեգենդար արտահայտությունը․ «Մեկ փոքրիկ քայլ մարդու համար, և հսկայական ցատկ մարդկության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել