Երգչուհի Արևիկ Ալավերդյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել էր, որ պատրաստվում է մինչև ամառվա վերջ հայրենիքում լինել: Այս ընթացքում պետք է զբաղվեր նոր աշխատանքի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաև պլանավորում էր մկրտել որդուն՝ Դավիթին:

Երգչուհին երեկ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մկրտել է որդուն և տոնական խնջույք կազմակերպել Երևանի ռեստորաններից մեկում: Ներկաների շարքում էին նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ երգչուհի Մարբին, Սուսաննա Պետրոսյանը, Ռոբերտ Քոլոյանը, դիզայներ Լիլիթ Մարգարյանն՝ ամուսնու՝ Գրիգոր Նազարյանի հետ, ինչպես նաև երգահան Մարինե Գյուլումյանը: Ի դեպ, երեկոյի ընթացքում Մարբին և Ռոբերտ Քոլոյանը մի քանի երգ են կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել