Օպերատիվ մարտավարական «Իսկանդեր-Մ» համակարգը սովորել է խոցել անշարժ ծովային թիրախները:
«Այժմ համալիրը կարող է ոչնչացնել ոչ միայն ցամաքային, այլև անշարժ ծովային օբյեկտները, օրինակ՝ նավահանգիստների մոտակայքում կանգ առած նավերը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրները նշում են, որ սկզբնապես համալիրի ստեղծման ժամանակ ծովային թիրախներին հարվածելու գործառույթ չի քննարկվել: Նշվում է, որ համալիրն իր նոր ունակությունը ձեռք է բերել շնորհիվ նոր ռադարային ինքնաուղղորդվող մարտագլխիկով հրթիռի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել