Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է ևս մեկ երեխա որդեգրել։ Այդ ժամանակ ընտանիքում արդեն յոթ երեխա կլինի։ Դերասանուհին արդեն բանակցություններ է վարում համապատասխան ատյանների հետ, որպեսզի մի սիրիացի տղայի որդեգրի, որի ծնողները տարածաշրջանում զինված հակամարտության զոհն են դարձել,– հաղորդում է Celebrity Insider–ը։

Սակայն մեկ «բայց» կա. ամեն ինչ հնարավորինս արագ վերջացնելու համար Ջոլիին մնում է պաշտոնապես լուծարել Բրեդ Փիթի հետ իրենց ամուսնությունը։ Սակայն պարզ չէ, թե թղթաբանության հետ կապված բոլոր հարցերը երբ կլուծվեն, քանի որ Ջոլին ու Փիթը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ վեց երեխաներին վերաբերող հարցերում։ Անջելինան ընդհանրապես ցանկանում էր զրկել Փիթին նրանց տեսակցելու իրավունքից, սակայն ամուսնու պաշտոնական բողոքից հետո դատարանը նրան պաշտպանեց՝ նշելով, որ Ջոլին իրավունք չունի արգելելու Փիթին տեսակցել երեխաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել