Մեղմ ասած՝ չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։

Դե Wikileaks-ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ՝ որպես փաստ՝ զավեշտ։

Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։

Աստված լուսավորի Մարտի 1-ի զոհերի հոգիներն ու պահապան լինի մեր Հայրենիքին։

--------------------------------

Հ.Գ. Հարգելի ՖԲՀ, խնդրում եմ չմեկնաբանել։ Դիսկուսիայի համար չեմ գրել։ Իմ կարծիքն եմ հայտնել։ Հայտնեք ձեր կարծիքը ձեր էջերում։ Շնորհակալ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել