Shantnews.am-ը գրում է.

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Ազատություն» ռադիոկայանի  ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:

Վահե Գուլանյանը հերքել է այն լուրը, թե ինքը Սևանա լճի ջուրը խմելուց հետո վատ է իրեն զգացել և դիմել է հիվանդանոց:

«Լիճն ամբողջովին մաքուր է, մենք ստացել ենք բոլոր անալիզների պատասխանները, այդ իսկ պատճառով է, որ ես խմել եմ ջուրը: Մարդկանց համար վտանգավոր ոչինչ չկա»,- ասել է նա:

«Սևան» ազգային պարկի տնօրենը նշել է, որ վերջին անգամ ջրիմուռները այսպես ծաղկել էին 2006-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել