Մեծ Բրիտանիայում՝ Չեսթերի կենդանաբանական այգում, արևելյան հազվագյուտ սև ռնգեղջյուր է ծնվել: Կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն են ունեցել հետևելու հազվագյուտ տեսակի ռնգեղջյուրի առաջին քայլերին:

Այգու աշխատակիցների խոսքերով՝ փոքրիկն ու նրա մայրը՝ 12-ամյա Մալինդին, իրենց լավ են զգում: Աշխարհում արևելյան սև ռնգեղջյուրի 650 ներկայացուցիչ է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել