Panorama.am-ը գրում է.

Այս տարի հանրակրթական դպրոցի շրջանավարտների թիվը եղել է 9600, իսկ բուհերի տեղերը 21000 հազար էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ բուհեր ընդունվել ցանկացողների թիվը 5456 էր:  Դիմորդներից ընդունվել է 4616-ը:

Նասիբյանը մանրամասնեց, որ ավելի շատ դիմել են ԵՊՀ՝ 1701 դիմորդ, որոնցից ընդունվել են 1496-ը: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 558 դիմորդից ընդունվել են 476-ը: Երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, որտեղ դիմել է 517, ընդունվել՝ 418 դիմորդ, իսկ սրան հաջորդում  են Հայաստանի պետական տնտեսագիտական և Մանկավարժական համալսրանները:

«Բացի պետականներից՝ դիմորդները դիմել են նաև երեք ոչ պետական բուհեր: Դիմել են ընդամենը 30 հոգի»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Նա հայտնեց, որ կտրված դիմորդները տարիներ շարունակ հնարավորություն են ունենում դիմելու այլ հաստատություններ, օրինակ՝ Ամերիկյան, Ֆրանսիական համալսրաններ կամ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ. «Կտրված և ոչ մի տեղ չդիմած դիմորդների թիվն այս տարի եղել է 156»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել