Դատելով հայտնի Նարդարան ավանում ամեն տարի անցկացվող «Жара» երաժշտական փառատոնին արձագանքներից՝ Ադրբեջանում կա երկու իրականություն՝ կիսամերկ պարող «ոսկե» երիտասարդությունը և ավանդական արժեքների համար պայքարող հավատացյալ շիա երիտասարդները, որոնց բախումը համացանցում ուղղակի նման է ճակատամարտի։

Իրականում ալիևյան կլանը կարծես չի գիտակցում, որ Նարդարանի պես ավանդական շիայական բնակչությամբ ավանում այսպիսի փառատոնի անցկացումն ուղղակի մարտահրավեր է նաև տեղի հավատացյալ երիտասարդներին, որոցից մեկը ցանցում գրել է․ «Նարդարանում մահմեդական աղոթականչի արգելումից հետո կիսամերկ պարող ադրբեջանցի պոռնիկ երգչուհու զռզռոցը թուք է մեր երեսին, որը պետք է մաքրվի Յազիդի (ծան․՝ շիաների համար ատելի խալիֆի) ուղով ընթացող բռնապետի (ծան․՝ Իլհամ Ալիևի) արյունով միայն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել