ATV հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի մեկնաբան Մարիաննա Հակոբյանը մշտապես աչքի է ընկնում իր նուրբ ճաշակով ու տարբերվող հագուստի ընտրությամբ: Հաղորդավարուհուն հեռուստադիտողը սովոր է տեսնել դասական պիջակով ու կլասիկ գույների մեջ: Այդպես ոչ միայն աշխատանքի բնույթն է պահանջում, այլ հաղորդավարուհին սիրում  է դասականը։ Լինելով պահպանողական՝ Մարիաննան, պարզվում է, նաև էքսպերիմենտների սիրահար է: BlogNews.am-ը հաղորդավարուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել նորաձևության, սեփական ոճն ընդգծելու ու հագուստի նախընտրությունների մասին:

- Ո՞րն է նորաձևության քո ընկալումը:

- Նորաձևությունն ինձ համար խաղ է՝ գույների, կտորների, համադրությունների․․․ Փազլ, որը ճիշտ հավաքելու դեպքում կարելի է տեսնել գեղեցիկ պատկեր, կերպար։ Նորաձևությունը մարդուն տալիս է ընտրություն, այդ ընտրությունն էլ կարծիք է ձևավորում մարդու մասին, որին էլ հետևում է ամենակարևորը՝ վստահությունը։ Ոչ տեղին հագուստը կարող է փոխել մարդու մասին ստեղծված դրական կարծիքը։ Գաղտնիք չէ, որ շատ ավելի հեշտ է դրական կարծիք ստեղծելը, քան բացասականը փոխելը, ուստի նորաձևությանը պետք չէ անլուրջ վերաբերվել․ այն կարող է և՛ օգնել, և՛ վնասել, կարևորը պետք է կարողանաս ճիշտ օգտվել, օգտագործել։ Եթե մարդն ադեկվատ է, ոչ թե ադեկվաԴ (ծիծաղում է), կարողանում է ճիշտ գնահատական տալ ինքն իրեն, իր  արտաքինին, ճանաչում է իր մարմինը, գիտի՝ ինչն է իրեն սազում, նորաձևության շնորհիվ կարողանում է հաջողության հասնել՝ ընտրելով իրեն համապատասխանը, իր առավելություններն ընդգծողն ու թերությունները քողարկողը։ Նորաձևությունն ինձ համար գեղեցիկն է, էսթետիկը, որը, սակայն, ամբողջանում է մի դեպքում, երբ այն կրողը բովանդակային մարդն է։ Եթե մարդն իր վարքով, խոսքով տգեղ է, բայց կրում է նորաձև հագուստ, որը իրոք սազում է, ինձ համար չի կարող համարվել գեղեցիկ։ Մեկ բառով՝ նորաձևությունն ինձ համար բովանդակային մարդն է, որի վրա ամենաոչնորաձևը կարող է դիտվել շատ օրիգինալ, որովհետև այդ մարդը գիտի իրեն մատուցել այդ հագուստով, հակառակ դեպքում նորաձևությունը գեղեցիկ փաթեթավորմամբ տգեղ առարկա է։ Իմ կարծիքով՝ ամենատիպիկ բնութագրումը Կոկո Շանելինն է․ «Նորաձևությունն անցողիկ է, ոճը՝ մնայուն»։ Ի դեպ, պատահական չէ, որ «մոդա» բառը ֆրանսերեն՝ mode, լատիներեն`modus բառերից է, ինչը նշանակում է չափ, միջոց, կանոն։ Այս բառերն ամեն ինչ ասում են։

31571345_2560357244188611_4416638896247406592_n34571646_251925115561600_4361060653637566464_n- Նորաձևության տենդենցներին հետևո՞ւմ ես:

- Այո, առավել ևս, որ լրագրող եմ, պետք է ամեն ինչից տեղյակ լինեմ։ Այն, ինչ ինձ դուր է գալիս, ֆիքսում եմ։ Օրինակ՝ այս տարվա թրենդներից շատերն ինձ հոգեհարազատ էին, ամռանը «մեշկավինան» շատ հարմար է, բացի այդ՝ բազմաշերտությունն էր թրենդային՝ զգեստ՝ բլուզով։ Ինչպես և բազմաշերտ մարդիկ, բազմաշերտ հագուստն էլ շատ գրավիչ է։

- Ի՞նչ գույներ են գերակշռում քո զգեստապահարանում:

- Վառ գույների սիրահար չեմ, երբեմն կրում եմ, բայց ավելի շատ նախընտրում եմ հանգիստ երանգներ՝ մարմնի գույների, շոկոլադի: Բնական գույներ եմ սիրում, միաժամանակ բնության գույներ։ Սևն առանձնացնում եմ․ իմ զգեստապահարանում ոչ թե մեկ սև փոքրիկ զգեստ է, այլ մի քանիսը։

- Ավելի շատ բարձրակրունկնե՞ր ես սիրում, թե՞ սպորտային կոշիկներ:

- Երկուսն էլ՝ կախված նրանից, թե ուր եմ պատրաստվում գնալ, բայց ավելի շատ սիրում եմ բարձրակրունկ կոշիկներ․ դրանք ընդգծում են կազմվածքը, փոխում քայլվածքը, առավել կանացի են դարձնում, եթե, իհարկե, բնությունից արդեն ինչ-որ չափով տրված է։ Ի դեպ, ասեմ, որ լրագրողներից շատերը չեն սիրում իրենց բարձրակրունկներով գործընկերներին, սեփական փորձից եմ ասում, քանի որ հիմնականում մեծ մասը հարմար կոշիկներով են, չեն ընկալում ինչպես կարելի է իրադարձությունների վայր վազել բարձրակրունկներով, բայց ես վազել եմ շատ գեղեցիկ: Ի վերջո, ոտքերը կցավեն, թե ոչ՝ իմ խնդիրն է, կարևորը՝ նյութը չտուժի։ Բայց քննադատելու օբյեկտ է պետք, չէ՞։

33180111_1975315145873227_8771091317498314752_n16230349_218071858658424_5996094212905369600_n- Քանի՞ ժամ ես նվիրում հաջորդ օրվա հագուստն ընտրելուն:

- Ժամ չէ, մի քանի վայրկյան։ Հագուստը հենց նույն օրը, նույն պահին եմ ընտրում, քանի որ եղանակից, հոգեվիճակից, տրամադրությունից է կախված ընտրությունս։

- Առօրյայում ի՞նչ հագուստով կարելի է տեսնել քեզ:

- Ամենատարբեր։ Կախված է նրանից, թե որտեղ ինձ կտեսնեք, ինչ միջավայրում, բայց առավել հաճախ կհանդիպեք դասական հագուստով, քանի որ աշխատանքիս բնույթն է այդպիսին, բացի այդ՝ սիրում եմ դասականը։

- Էքսպերիմենտների սիրահա՞ր ես, ոճային կտրուկ փոփոխությունների հաճա՞խ ես գնում:

- Էքսպերիմենտների սիրահար եմ, բայց ոչ իմ արտաքնի մեջ։ Պահպանողական եմ այդ հարցում, մազերս անգամ երբեք չեմ ներկել։

- Ի՞նչ կգտնենք քո պայուսակում պեղումներ անելիս:

- Պեղումներ անելիս իմ պայուսակում կգտնեք խաղալիք ռետինե հավ, զենք ու զինամթերք, որը պատրաստվում եմ հանձնել))): Հիմնականում այն, ինչ կա յուրաքանչյուր կնոջ պայուսակում՝ կոսմետիկա, հայելի․․․ Չգիտեմ, բայց գրիչ միշտ կա, չնայած պետք չի գալիս․ սովորություն է։

36602620_2141163026151660_8510068047338274816_n26073785_382349222186567_8791128606949507072_n- Վերջին անգամ որքա՞ն գումար ես ծախսել կոսմետիկա գնելու համար:

- Գումարի չափը չեմ նշի, բայց կասեմ, որ երբեք չեմ ափսոսում կոսմետիկայի, մանավանդ խնամքի միջոցների համար, իսկ որակյալ խնամքի միջոցները, ցավոք, մատչելի չեն։

- Ի՞նչ օծանելիք ես օգտագործում, և որքա՞ն արժե այն:

- Օծանելիքներս տարբեր են, բույրերի հարցում սիրում եմ բազմազանություն, ընտրում եմ օրվա բույրը՝ ըստ տրամադրության։ Օծանելիքների անունները չեմ նշի, սովորաբար դրանց մասին ասում եմ մասնավոր շփումներում, «գուշակիր» խաղից հետո։ Իսկ գումար օծանելիքի վրա ևս չեմ խնայում, բայց ասեմ, որ հիմնականում նվիրում են և մեծ մասամբ չեն սխալվում։

- Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող ես հեռանալ:

- Առանց շպարի քանի մե՞տր․․․ Քանի դեռ ուշագնացության դեպքեր չեն եղել վախից))): Իրականում, երևի միայն մարզասրահ գնալիս։ Թեթև շպար, այնուամենայնիվ, ունենում եմ։

- Իրեր, որոնք, անկախ ամեն ինչից, միշտ քեզ հետ են:

- Անկախ ամեն ինչից՝ հեռախոս, հեռախոս, հեռախոս․ ամեն ինչ այնտեղ է։

37344062_238177970159451_8985782408909422592_n37425221_1920205408038294_489679774151606272_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել