Facebook և Instagram սոցցանցերը գործառույթ են թողարկել, որը թույլ կտա օգտատերերին ստուգելու, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում սոցցանցերում նորություններ ընթերցելու վրա և սահմանելու սոցցանցեր այցելելու անհատական ժամանակացույց՝ գրում է telegraf.com-ը:

Բացի դրանից՝ օգտատերերը կարող են որոշ ժամանակով անջատել սոցցանցերի տեղեկատվությունը:

Facebook-ը մի քանի փորձարկումներ է անցկացրել՝ ստուգելու համար լրահոսի ազդեցությունը օգտատերերի վրա: Մասնավորապես Միչիգանի համալսարանի ուսանողների մի խմբին խնդրել են 20 րոպե շարունակ հետևել լրահոսին: Պարզվել է, որ օրվա վերջում նրանց մոտ տրամադրության անկում է նկատվել՝ համեմատած այն խմբի ուսանողների հետ, ովքեր լրահոսին չեն հետևել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել