Առավոտյան պետք է ինչ-որ աղի բան ուտել, օրինակ՝ թթու վարունգ կամ ծովատառեխ (սելյոդկա), որպեսզի շոգին խմելու ցանկություն շատ չունենաք։ Մասնագետների կարծիքով՝ աղի մթերքները թույլ են տալիս արյան մեջ պահել ջուրը, ինչի արդյունքում նվազում է ջուր խմելու ցանկությունը։

Փորձագետը համոզված է, որ առողջ մարդու համար ցանկալի է օրգանիզմում ջուրը պահելը։

Ընդամենը մի քանի գրամ աղը թույլ կտա ավելի շատ ջուր պահել արյունատար անոթներում, և մարդն ավելի քիչ կզգա շոգը, չնայած որ սովորաբար համարվում է, որ աղի սնունդը խմելու ցանկություն է ավելացնում։

Մասնագետները նաև օրգանիզմում ջրի քանակին հետևելու մեթոդ են առաջարկում։ Դրա համար պետք է հետևել մեզի գույնին։ Եթե այն շագանակագույն է, ապա օրգանիզմը ջրի պակաս ունի, և արյունը խտանում է։ Դա մեծացնում է բյուրեղների առաջացման և միզաքարային հիվանդությունների հավանականությունը։

Անհրաժեշտ է նաև հինգ տոկոսանոց բնական հյութեր և ջրով բացված ֆրեշներ խմել, ինչը օրգանիզմը կապահովի միկրոտարրերով և հեղուկի անհրաժեշտ ծավալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել