Բաղադրիչներ

  • կարագ - 250 գր
  • կաթ - 5 ճ/գ
  • շաքարավազ - 1 բաժակ
  • փխրեցուցիչ - 2 թ/գ
  • կակաո - 3 ճ/գ
  • ալյուր - 1,5 բաժակից մի քիչ պակաս
  • ձու - 4 հատ
  • վանիլին


Միջուկի համար

  • կաթ - 500 մլ
  • կարագ - 200 գ
  • սպիտակաձավար - 6 ճ/գ
  • շաքարավազ - 2 ճ/գ
  • կոկոսի քերուկ - 200 գ

Գլազուրի համար

  • շաքարավազ - 9 ճ/գ
  • կարագ - 50 գ
  • թթվասեր - 6 ճ/գ
  • կակաո - 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար կարագը լավ հարել շաքարավազի հետ, մեկ-մեկ ավելացնել ձվերը, կաթը, փխրեցուցիչը, կակաոն, ալյուրի հետ խառնած վանիլինը։
Ջեռոցը տաքացնել 1800C, ընտրել 21-22 սմ տրամագծով տապակ, յուղել, խմորը լցնել մեջը և թխել մինչև պատրաստ լինելը (35-40 րոպե), հովացնել, բաժանել երկու շերտի։

Միջուկը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնել կաթը, սպիտակաձավարը և եռացնել։
Հետո ավելացնել կարագը և եփել մինչև թանձրանալը, որից հետո ավելացնել շաքարավազը, կոկոսի քերուկը։
Ընտրել կաղապարը, մեջը դնել բիսկվիթի առաջին շերտը, վրան փռել միջուկը, դնել բիսկվիթի երկրորդ շերտը։

Գլազուրը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքները խառնել իրար, եփել, վերջում ավելացնել կարագը և պատրաստի գլազուրով ծածկել տորթի երեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել