«Փաստորեն թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձանց ցանկում ևս կան այնպիսիք, որ ժամկետում չեն ներկայացրել իրենց գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք փորձում էին թաքցնել իրենց ահռելի ունեցվածքը, նոր կառավարության անդամների թերացումն օրենքի չիմացության հետևանք է:


...Ուսումնասիրելով այն պաշտոնյաների ցանկը, ովքեր չեն ներկայացրել հայտարարագրերը՝ պարզեցինք, որ խոսքը նաև հեղափոխությունից հետո պաշտոն ստացածների մասին է: Նրանց թվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ՔՊՀ պաշտոնյաներ, քննիչներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել