«Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագի­տական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաև բարձրաստիճան հոգևորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից դեռևս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձ­նագրերը: 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ևս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու: «Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկմաև մասին էլ՝ երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը՝ ինչպես են վերաբերվում այդ որոշմա­նը, Աջապահյանն ասաց. «Թող սպասե­ին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանա­գիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին՝ չեն տալիս, այլևս արտոն­յալ չպետք է լինեք:

Պարզվում է՝ մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»:

Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, և հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները և նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տր­վում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել